ՌԱԴԻՈ

Իսպիրյան. «Սիրիան Իսրայելի և արաբական երկրների համար դառնում է հարթակ Թուրքիայի դեմ»

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը Sputnik Արմենիայի եթերում վերլուծում է Թուրքիայի և արաբական աշխարհի միջև ստեղծված հակասությունն ու դրա անդրադարձը սիրիական ճգնաժամի վրա։
Sputnik
Իսպիրյան. «Սիրիան Իսրայելի և արաբական երկրների համար դառնում է հարթակ Թուրքիայի դեմ»

Նա նշում է, որ Հաշոկիջիի սպանությունը ստիպեց Սաուդյան Արաբիային հակաքայլեր ձեռնարկել Թուրքիայի դեմ, որովհետև վերջինս ծանր կացության մեջ դրեց Սաուդյան Արաբիային։

«Սաուդյան Արաբիայի ազդեցության տակ գտնվող երկրներն իրենց հարաբերությունները վատացրին Թուրքիայի հետ։

Այս իրավիճակը միավորեց Սաուդյան Արաբիային և Իսրայելին։ Սա հարմար առիթ էր Իսրայելի համար Թուրքիային և արաբական երկրներին միմյանց դեմ հանելու ` վտանգն իր սահմաններից հեռացնելու համար»,–ասում է Իսպիրյանը։

Նրա դիտարկմամբ` թուրքական գործոնը ստիպեց թե՛ արաբական երկրներին, թե՛ Իսրայելին, ովքեր նախկինում պայքարում էին Ասադի դեմ, գնալ նրա նկատմամբ վերաբերմունքի մեղմացման, նույնիսկ համագործակցության։ Սիրիան այս պարագայում Իսրայելի և արաբական երկրների համար դառնում է հարթակ Թուրքիայի դեմ։