Խառատյան. «Իշխանությունը պետք է հնդիկների գալու հետ կապված հստակ դիրքորոշում արտահայտի»
© Sputnik
Նա նորմալ է համարում, որ հնդիկները գալիս են Հայաստան։
«Նորմալ է, որ գալիս են, նորմալ է, որ աշխատանք են փնտրում։ Բայց դա մի պրոցես է, որը պետք է նաև իշխանության հետ կարգավորված լինի»,– ասում է Խառատյանը։
Նրա խոսքով` հասարակությունը պետք է իմանա` ովքեր են գալիս, գուցե նրանցից ոմանք հանցագործներ են կամ հիվանդ մարդիկ։ Ազգագրագետը բնական է համարում, որ հասարակությունն այս առնչությամբ հարցեր է բարձրացնում։
«Բնական է, որ այդ հարցերը առաջանում են, անբանական է, որ այդ հարցերը չունեն բացատրություն»,– ասում է նա։
Ըստ Խառատյանի` իշխանությունը պետք է շատ հստակ դիրքորոշում, վերաբերմունք, մոտեցում արտահայտի այս հարցում։