ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. Հայտնի երգչուհի Ալսուն Instagram-ի իր էջում համատեղ լուսանկար է հրապարակել մեդիամագնատ Արթուր Ջանիբեկյանի կնոջ` Էլինայի հետ։
Լուսանկարում աղջիկները Դուբայի թանկ ռեստորաններից մեկում են։ Երկուսն էլ բաճկոններով են, ինչը հուշում է, որ այնտեղ ցրտել է։
«Առաջին լուսանկարը` մեր երկշաբաթյա համատեղ հանգստից սիրելի Էլինչիկի հետ @elina_janibekyan ❤️", – գրել է Ալսուն։
Էլինան համառոտ է պատասխանել գրառմանը. նա կարմիր սրտիկ է դրել։ Միաժամանակ իր փակ էջում նա Ալսուի հետ մեկ ուրիշ լուսանկար է հրապարակել։
Համացանցի օգտատերերը հավանել են հրապարակումները ու դրանց գրեթե 50 հազար «լայք» են շռայլել։
«Նրանցից ո՞վ է Ալսուն, իսկ ով Ալսուն չէ», – գրել է օգտատեր ruslanvelioglu–ն։
Նշենք` Էլինան ու Ալսուն վաղուց են ընկերություն անում։ Գարիկ Մարտիրոսյանի կնոջ` Ժաննայի հետ, նրանք թերևս ռուսական շոու բիզնեսի ընկերուհիների ամենագեղեցիկ եռյակն են կազմում։