Նորմալ չէ, երբ Փաշինյանը գալիս է ԱԺ ու ինչ–որ ժողով է անում. Մարուքյանն անհանգստացած է

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին անհանգստացրել է «Իմ քայլը» դաշինքի նիստն ու գործադիր իշխանության ղեկավարի ազատ ելումուտը Ազգային ժողով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. ՀՀ 7-րդ գումարման խորհրդարանի երիտասարդ կազմը «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանին չի անհանգստացնում։

Արփինե Հովհաննիսյանը պատրաստվում է դառնալ գործազուրկ

«Եթե երիտասարդներն իրենց պահեն այնպես, որ գան ու սովորեն, գան, որ ինքնակրթությամբ, իրենց փորձով իրենք իրենց զարգացնեն, ամեն ինչ լավ կլինի»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մարուքյանը` հիշեցնելով, որ ինքը պատգամավոր է դարձել 31 տարեկանում։

«Այնպես չէր, որ ես հմուտ պատգամավոր էի, ես եկել եմ դառնալու պրոֆեսիոնալ, դասական պատգամավոր և դարձել եմ»,–ասաց Մարուքյանը։

«Դասական» պատգամավորին այսօր ավելի շատ անհանգստացնում է ոչ թե նոր իշխանության տարիքը, այլ այն, որ իշխանության եկած քաղաքական մեծամասնությունը միաձուլում է գործադիր և օրենսդիր իշխանությունները։

«Հիմա վարչապետը գալիս է խորհրդարան ու ինչ–որ ժողով է անում խորհրդարանում։ Բայց վարչապետը խորհրդարան պետք է գա, երբ կառավարության նիստ է, ու մենք նրան հարցեր ունենք, պետք է գա, երբ բյուջե է ներկայացնում, պետք է գա, երբ մենք ենք իրեն հրավիրել։ Բայց մնացած ժամանակ գործադիր իշխանությունը պետք է իր տեղում մնա։ Այս շենքերը նաև իշխանությունների տարանջատման սիմվոլիկաներ են։ Եթե նորմալ լիներ, որ բոլորը մի շենքում ինչ ուզեն անեն, մի հատ շենք կկառուցեինք, որտեղ կլինեին և՛ դատավորները, և՛ պատգամավորները, և՛ վարչապետն ու նախարարները»,– ասաց Մարուքյանը` ակնարկելով, որ երեկ ԱԺ–ի նիստերի դահլիճում «Իմ քայլի» գումարած խմբակցության նիստը, որին մասնակցել է նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Բաբլոյանը հուզված է. նա հրաժեշտ է տալիս պաշտոնին ու վերադառնում մասնագիտական աշխատանքին

«Ինչպե՞ս եք պատրաստվում գործադիր իշխանությանը հակակշիռ լինել (չնայած որ նույն ուժն եք ներկայացնում), եթե ձեր ֆրակցիայի բոլոր նիստերը վարչապետն է վարում»,– ասաց Մարուքյանը։

Երեկ` հունվարի 10-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի է ունեցել «Իմ քայլը» խմբակցության նիստը, որը տևել է մի քանի ժամ` ընդմիջումով։

Նիստին մասնակցել է նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նիստի ավարտին խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը լրագրողներին հայտնել է, որ քննարկվել են երկրի արտաքին, ներքին քաղաքականությանը, ԱԺ-ի գործունեությանը, ինչպես նաև գալիք աշխատանքներին վերաբերող հարցեր։