Լոռիում 57–ամյա տղամարդուն կախված են գտել ծառից. նա նաև նամակ է թողել

Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ արտաքին զննությամբ դիակի պարանոցի շրջանում հայտնաբերվել է ճմլման ակոս, այլ հետքեր և վնասվածքներ չեն հայտնաբերվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. Լոռու մարզում 57–ամյա տղամարդուն կախված են գտել ծառից։ Ինչպես տեղեկացնում է Shanshyan.com-ը, երեկ՝ հունվարի 10-ին, ժամը 14։40-ի սահմաններում Ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել Շնող գյուղի բնակիչ Կորյուն Շադինյանի կողմից, որը հայտնել է, որ նույն համայնքի «Մութ Ճալա» կոչվող տարածքում գտնվող այգում՝ սալորենու ծառից տղամարդու դի է կախված։

Ծեծել է ընկերուհուն, անչափահասին ինքնասպանության փորձի դրդել. տղամարդուն կալանավորել են

Դեպքի վայր են մեկնած ոստիկանները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ՝ 57-ամյա Արշակ Թումանյանն էր, ով ծառից կախվելու միջոցով ինքնասպան է եղել։ Ոստիկաններն ու քննիչները այգում՝ սեղանի վրա, հայտնաբերել են նաև նամակ, որում գրված է. «Խնդրում եմ՝ ների ընտանիքս։ Տառապում եմ անբուժելի հիվանդությամբ, այսպես անհնար է աշխատել և ապրել, կթաղեք հորս կողքի գերեզմանում»։

Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ արտաքին զննությամբ դիակի պարանոցի շրջանում հայտնաբերվել է ճմլման ակոս, այլ հետքեր և վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և ձեռագրաբանական՝ պարզելու համար՝ արդյո՞ք նամակի հեղինակը մահացածն է եղել։