Տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. Հանրապետության տարածքում հունվարի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 14-ին շրջանների զգալի մասում, 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում` ձյան տեսքով:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Օդի ջերմաստիճանը հունվարի 13-14-ը կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում հունվարի 11-13-ը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 14-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում` ձյան, ցածրադիր գոտում` թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով: