Ինչ կտրվի Մելքումյանին, որպես ԱԺ փոխնախագահի պաշտոնի փոխհատուցում. «Ժամանակ»

«Ժամանակի» տվյալներով`ԲՀԿ խմբակցությունը ԼՀԿ-ի առաջարկով ստեղծված հանձնաժողովը ղեկավարելու հավակնություններ ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. «Ժամանակ» թերթի տեղեկություններով` «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջարկը՝ խորհրդարանում ստեղծել ԵԱՏՄ հարցերով մշտական հանձնաժողով, ընդունվել է իշխանության կողմից:

«Բայց հանձնաժողովի նկատմամբ հավակնություններ ունի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, և հնարավոր է, որ ստեղծվելիք հանձնաժողովը ղեկավարի Միքայել Մելքումյանը, որպես ԱԺ փոխնախագահի պաշտոնի փոխհատուցում»,-գրում է թերթը:

Թերթի տեղեկություններով` ԲՀԿ-ին կարող է բաժին հասնել նաև Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովը, որը կարող է ղեկավարել Նաիրա Զոհրաբյանը, որովհետև նրա ղեկավարած Եվրաինտեգրացիայի հանձնաժողովը «Իմ քայլը» դաշինքը վերցնում է իրեն: