ՌԱԴԻՈ

Աբրահամյան. «Կարգավորումներ պետք են, և այստեղ մենք աշխատելու տեղ ունենք»

Երևանի ավագանու արդեն նախկին անդամ, «Իմ քայլը» դաշինքից ընտրված պատգամավոր, «Հոդված 3» մամուլի ակումբի ղեկավար Գայանե Աբրահամյանը Sputnik Արմենիայի եթերում ասում է, որ, ըստ էության, Երևանի ավագանին խիստ ֆորմալ մարմին է ձևավորվել հենց օրենքի պահանջով։
Sputnik
Աբրահամյան. «Կարգավորումներ պետք են, և այստեղ մենք աշխատելու տեղ ունենք»

«Ավագանին որպես վերահսկող մարմին կարող էր լինել և պետք է լիներ, բայց այդպես չէ, որովհետև այդ լիազորությունները տրված չեն։ Այստեղ իսկապես ունենք փոփոխությունների անհրաժեշտություն»,–նշում է Աբրահամյանը։

«Ամենակարևոր սկզբունքն ինձ համար հանրային շահն է». Sputnik-ի հյուրը Գայանե Աբրահամյանն է

Գալով լրագրության դաշտին`Գայանե Աբրահամյանը նշում է, որ իրական լրագրության խեղման գործընթացներ կան ամբողջ աշխարհում, և սոցիալական ցանցերը նպաստում են դրան։

«Ցանկացած տեխնոլոգիա զարգացում է, բայց Հայաստանում կա Հեռուստատեսության և ռադիոյի օրենք, որը բավական անկատար է։ Այս դաշտը շատ զգուշորեն պետք է կարգավորենք, որովհետև սա այն վտանգավոր օրինագիծը կարող է դառնալ, որ կարգավորման հետ սահմանափակումներ բերի։ Բայց կարգավորումներ պետք են, և այստեղ մենք աշխատելու տեղ ունենք»,–ասում է նորընտիր պատգամավորը։