Թբիլիսիում մահացել է հայտնի կոմպոզիտորի 22 տարեկան հարսը. խոզի գրիպ են կասկածում

Որոշ տվյալներով` կնոջ մահվան պատճառը վարակն է։ Լաբորատոր հետազոտություն կանցկացվի H1N1 վիրուսի առկայությունը ստուգելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Վրացի կոմպոզիտոր Մանանա Իմեդաձեի հարսը` 22 տարեկան գեղեցկուհի Սալոմեն, հունվարի 9-ի երեկոյան մահացել է անհայտ վիրուսի պատճառով։ Այս մասին հայտնում են վրացական ԶԼՄ–ները։

Վերջին մի քանի օրերին նա բուժվել է ինֆեկցիոն հիվանդանոցում։

Երեկ հուզիչ գրառում էր արել աղջկա սկեսուրը` Մանանան` գրառմանը կցելով իր «Աստվածամոր աղոթքը» երգի ձայնագրությունը։

«Մի՞թե քեզ համար եմ գրել այս աղոթքը։ Դիմում եմ Աստվածամոր սրբապատկերին և ծնկաչոք աղոթում քեզ համար։ Պայքարի՛ր, մայրիկ (չէ՞ որ այդպես էիր ինձ դիմում), չէ՞ որ իմ բարեպաշտ զավակն ես։ Դու պետք է վերադառնաս մեզ մոտ, այլ տարբերակ չունես, չունես։ Քեզ հետ է ամբողջ աշխարհն ու Տերը», – գրել է Մանանան։

Սալոմեն, ցավոք, մահացել է։ Բժշկական համալսարանի ուսանողուհին մեկուկես տարեկան երեխա ուներ։

Լաբորատոր հետազոտություն կանցկացվի H1N1 վիրուսի առկայությունը ստուգելու համար։ Այդ վիրուսից Վրաստանում դեկտեմբերի կեսերից ի վեր արդեն 13 մարդ է մահացել։

Առողջապահության նախարարությունում կարծում են, որ գրիպի համաճարակ չկա, բայց նաև խորհուրդ են տալիս հիվանդության առաջին իսկ ախտանշանների դեպքում անհապաղ դիմել բժիշկի։