Գաբրիելյան.«Աշխարհում գործող նորմը՝ ձուկ չորսալ ձվադրման շրջանում, Հայաստանում չի գործում»
© Sputnik
Սիգի ձվադրման շրջանում ամենուրեք տեսնում էինք, որ շուկաներում վաճառվում էին և հասուն ձկներ և դույլերով ձկնկիթ. սա անթույլատրելի է: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բորիս Գաբրիելյանը:
«Ընդհանրապես աշխարհում գոյություն ունի նորմ՝ չորսալ ձվադրման կամ բազմացման շրջանում գտնվող կենդանուն, բոլոր որսորդները դա գիտեն, բայց Հայաստանում դա չի պահպանվում»,- ցավով արձանագրեց Գաբրիելյանը:
Նա հիշեցրեց նման անհեռատես վարվելակերպի աղետալի հետևանքը. Սևանում առհասարակ վերացել է իշխանի 2 ենթատեսակ՝ ձմեռայինն ու բոջակը: