Ձմեռային հեքիաթ` Թրամփի գլխով և այլմոլորակայինով. ձնե անհավանական քանդակներ

Sputnik

Աշխարհի գրեթե բոլոր երկրներում` Ճապոնիայից մինչև Մեծ Բրիտանիա, ձմռանն անցկացվում են ձնից և սառույցից պատրաստված հիանալի քանդակների փառատոներ։

Օրինակ` այս տարի Չինաստանում կառուցել են գլխարկով հսկայական խոզեր, որոնք 2019թ–ի խորհրդանիշն են։ Իսկ Սապորոյում աչքի է ընկել ԱՄՆ–ի նախագահ Դոնալդ Թրամփի ծաղրանկար–քանդակը։

1 / 10
Այցելուն խոզի ձյունե քանդակի մոտ Խարբին քաղաքի այգում։ Չինաստան
2 / 10
Պարուհին վիշապի ձնե քանդակի դիմաց։ -23 աստիճան ջերմաստիճան։ Մոխե, Չինաստան
3 / 10
Սիբիրի ձնե քանդակների XIX փառատոնի վարպետների քանդակը։ Նովոսիբիրսկ
4 / 10
Կինը ձնե տան դիմաց։ Խարբին, Չինաստան
5 / 10
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ձնե քանդակը։ Սապորո
6 / 10
Miss Snow Universe գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլի մասնակիցները։ Նովոսիբիրսկ
7 / 10
Սիբիրի ձնե քանդակների XIX փառատոնի ֆիգուրներից մեկը։
8 / 10
Սելֆի` նկարիչներ Պիտեր Գերմանի և Գրանտ Ռադբլեյդի «Հզորը» քանդակի երախի մեջ։ Բեռնաու, Գերմանիա
9 / 10
Իտալացիներ Իվո Պյացայի և Ռայներ Կասլատերի «Երկիրը նվաճելու անհաջողությունը» ձնե քանդակը։ Իշգլ, Ավստրիա
10 / 10
Ձնե քանդակների մրցույթ «Գիպերբորեա» միջազգային ձմեռային տոնին։ Կարելիա