Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել

Նախկին նախարարը խորհուրդ է տվել այդ հարցով դիմել իրավապահներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին Մարտի 1-ի գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել: Մամուլում շրջանառվող այս լուրը Հատուկ քննչական ծառայությունից Sputnik Արմենիայի հետ զրույցում ոչ հերքեցին ոչ էլ հաստատեցին։

Ըստ որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկությունների, նախկին նախարարը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300. 1 հոդվածի հատկանիշներով (Սահմանադրական կարգը տապալելը), և նրան բաց են թողել ստորագրությամբ:

Սեյրան Օհանյանն էլ ասել է, թե ինքը հեռախոսով հարցազրույց չի տալիս:

«Դիմեք իրավապահներին, ես չեմ ուզում պատասխանել»,- ասել է նախկին նախարարը:

Սեյրան Օհանյանը 2008 թվականին ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր։