Հիշեցնենք, որ այսօր ՀՀ երրորդ նախագահի կալանքի հարցով դատական հերթական նիստը դարձյալ հետաձգվեց։ Պատճառը դատավոր Նելլի Բաղդասարյանի ինքնաբացարկն է։
«Դատավորի ինքնաբացարկի հիմնավորումները հայտնի չեն։ Օրվա ավարտին դատարանի որոշումը մեզ կհանձնեն, որից հետո կկարողանանք գնահատական տալ։
Իմ կարծիքով` արդարադատություն իրականացնելուց խուսափելու մասին է խոսքը գնում, որովհետև որևէ նոր բան այսօր չհնչեց։ Այն ամենն, ինչը այսօր ասվեց, հայտնի էր օրեր առաջ, այնպես որ ինքնաբացարկ դատավորը կարող էր հայտնել նաև օրեր առաջ և չհետաձգել մինչև այսօր»,– ասաց Օրբելյանը ։
Նրա խոսքով` այսքան ձգձգելուց հետո հունվարի 9–ին հայտնվում է ինքնաբացարկի միջնորդությունը, այն դեպքում, որ Քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է, որ եթե կան ինքնաբացարկի հիմքեր, բայց ինքնաբացարկը կառաջացնի բացասական ելքեր` տվյալ դեպքում անձի անազատության մեջ մնալու ձևով, ապա դատավորը պարտավոր չէ ինքնաբացարկ հայտնել և պետք է գործը շարունակի։