Փաշինյանը գնաճի վերաբերյալ լավ լուր է հրապարակել

Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ մի պահ գնաճի վարքագիծը իրոք մտահոգիչ էր, բայց կառավարությունը և ԿԲ-ն կարողացան հասնել գնաճի զսպմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում իր ուրախությունն է հայտնել այն փաստի առթիվ, որ հանրապետությունում գնաճը կանխատեսվածից ցածր է եղել։

«Ի հեճուկս կանխատեսումների, թե 2018-ին կարձանագրվի 3, նույնիսկ 3.5-4 տոկոս գնաճ, 2018 թվականի գնաճը կազմել է 1.8 տոկոս:

Իհարկե, մի պահ գնաճի վարքագիծը իրոք մտահոգիչ էր, բայց կառավարությունը և ԿԲ-ն կարողացան հասնել գնաճի զսպմանը»,–գրել է Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18–ին ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը ասել էր, որ Հայաստանում 2018–ին գնաճը կանխատեսվածից ցածր է եղել։ Այս միտումը պահպանվելու է նաև առաջիկա ամիսներին։ Նա հերքել էր տարածված լուրերը, թե 2019թ.–ի սկզբում Հայաստանում ֆինանսական դեֆոլտ ու դրամի կտրուկ արժեզրկում է սպասվում։