Ում հաշվին են նոր պատգամավորները կոնյակ խմել. բացատրում է ԿԸՀ ղեկավարը

Հանդիսավոր ընդունելությունն անցկացվել է միջազգային գործընկերների միջոցներով՝ ընտրությունների աջակցության ծրագրի շրջանակում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Պատգամավորների մանդատների շնորհման հանդիսավոր արարողությունը և դրան հաջորդող հյուրասիրությունը տեղի է ունեցել ոչ պետական միջոցների հաշվին։ Այս մասին լրագրողներին ասաց Հայաստանի ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Ընդունելությունն անցկացվեց Ա. Սպենդիարյանի անվան օպերային և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Այստեղ նոր գումարման խորհրդարանի պատգամավորներին հանձնեցին մանդատները, որից հետո կոնյակ հյուրասիրեցին և ֆուրշետ կազմակերպեցին։

Դրա համար պետական միջոցներ չեն ծախսվել։ Միջոցառումն անցկացվել է միջազգային գործընկերների աջակցությամբ՝ ընտրությունների աջակցության ծրագրի շրջանակում:

«Դրանք մեր գործընկերների տարբեր միջազգային ծրագրերն են, որոնք անցկացվում են ոչ բոլոր ընտրությունների ժամանակ, բայց այս անգամ անցկացվել են», – ասաց Մուկուչյանը։

Նշենք, որ այդ ծրագրերի աջակցությամբ ԿԸՀ–ն ընտրատեղամասերը զինել է ընտրողների էլեկտրոնային գրանցման նոր տեխնիկայով։

Նոր խորհրդարանը կգումարվի հունվարի 14–ին։