ՌԱԴԻՈ

Վրթանեսյան. «Եթե պատերազմն ավարտված չէ, սահմանազատման մասին խոսելն ավելորդ է»

Razm.info մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսում է հայ–ադրբեջանական սահմանազատման մասին։
Sputnik
Վրթանեսյան. «Եթե պատերազմն ավարտված չէ, սահմանազատման մասին խոսելն ավելորդ է»

Անդրադառնալով ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի խոսքին, նա նշեց, որ Դավթյանը շեշտել է, որ առաջին հերթին պետք է սահմանազատման խնդիրը լուծել։ «Բայց նրա խոսքի իմաստն այն էր, որ եկեք նախ և առաջ խաղաղության հարցը լուծենք, հետո կքննարկենք, թե սահմանը ում միջոցով կպահվի։ Արտակ Դավթյանը նշեց, որ չկան պլաններ Ադրբեջանի նման սահմանը սահմանապահներով պահելու։

Որովհետև այս հարցերի մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ լուծված է առաջնահերթ խնդիրը։ Եթե պատերազմն ավարտված չէ, եթե դա ֆիքսված չէ գրավոր, առավել ևս, եթե խաղաղություն չկա, սահմանազատման մասին խոսելն ավելորդ է»,–ասում է Վրթանեսյանը։

Նրա խոսքով` եթե մոտ ժամանակներս ստորագրվի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիր, ինչը գրեթե անհնար է, եթե այս հարցի պատասխանը դրական է, գուցե մոտակա 10 տարում սահմանազատման հարցն էլ լուծվի։ Փորձագետը հիշեցնում է, որ Ադրբեջանն առ այսօր ոչ Վրաստանի, ոչ Իրանի հետ չի ավարտել սահմանազատման գործողությունները։