ԱԺ–ն մեկ տարում ավելի քան 400 մլն դրամ է տնտեսել. որտե՞ղ է հիմա այդ գումարը

Գումարը տնտեսվել է արդյունավետ կառավարման և ծախսերի ճշգրիտ կանոնակարգման արդյունքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի աշխատակազմը 2018 թվականի ընթացքում ունեցել է 404 միլիոն դրամի տնտեսում։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը։

«Այս տնտեսումը արդյունավետ կառավարման և ծախսերի ճշգրիտ կանոնակարգման արդյունք է»,– գրել է նա։

Բաբայանը նշել է, որ տնտեսված 404 միլիոն դրամը վերադարձվել է պետական բյուջե։