Հայաստանում ուժգին երկրաշարժ է լինելո՞ւ. ԱԻՆ–ի պարզաբանումը

Արտակարգ իրավիճակների նախարարությունն արձագանքել է համացանցում տարածվող լուրին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Համացանցում լուրեր են շրջանառվում, իբր ուժեղ երկրաշարժ է սպասվում Հայաստանի տարածքում: Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը հերքում է լուրը։

«ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ որևէ հիմք չկա նման տեղեկատվություն տարածելու համար»,– նշված է հաղորդագրության մեջ:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը նշում է, որ այդպիսի լուրեր հաճախ են հայտնվում համացանցում՝ նպատակ հետապնդելով ստեղծել խուճապային տրամադրություններ: