Հայերը թենիսի պայմանավորված խաղեր են կազմակերպել. նրանց վնասազերծել են Իսպանիայում

Հանցավոր խմբավորումը գործել է առնվազն 2017թ–ի փետրվարից, նրանց եկամուտն այդ ընթացքում կարող էր կազմել մի քանի միլիոն եվրո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Իսպանիայում վնասազերծվել է մի խմբավորում, որը զբաղվել է թենիսային պայմանավորված խաղեր կազմակերպելով։ Խմբում նաև հայեր են եղել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Իսպանիայի Քաղաքացիական գվարդիային։

Գողական կրքերը Բաքվում. Լենկորանսկու խմբավորման անդամը սպանել է Գուլիի կողմնակցին

Իսպանական ուժայինները հատուկ գործողությունն անցկացրել են անցած տարվա հոկտեմբերին, սակայն, դատելով գաղտնիության բարձր աստիճանից, մանրամասները միայն հիմա են բացահայտել։

Հանցավոր խմբավորումը գործել է առնվազն 2017թ–ի փետրվարից, իսկ դրա եկամուտն այդ ընթացում կարող էր կազմել մի քանի միլիոն եվրո։

Նշվում է, որ 15 հոգու ձերբակալել են, հետաքննություն է ընթանում ևս 68–ի նկատմամբ։ Նրանց թվում նաև մարզիկներ կան, որոնք հիմնականում խաղում են ITF Futures և Challenger կարգերում։

Սխեման գործել է հետևյալ կերպ. ծախու մարզիկների հետ կապ են հաստատել հանցավոր խմբավորման անդամները և պայմանավորվել խաղերի արդյունքի մասին։

Կասկածյալների մեղադրանքներ են ներկայացվել հանցավոր խմբավորման պատկանելու, կոռուպցիայի, խարդախության, փող լվանալու, անօրինական զենք պահելու մեջ։