Ախոյան. «Դողանը ստանում է այնպիսի նամակներ, ինչպիսին ժամանակին ստանում էր Դինքը»
© Sputnik
«Այն նամակները, որոնք ժամանակին ստանում էր Հրանդ Դինքը, հիմա նույն բովանդակությամբ ստանում է Էլդար Դողանը։ Բանը հասավ նրան, որ նրան տրամադրեցին պետական պաշտպանություն։ Նա բավականին լուրջ իրավաբան է, միջազգային իրավունքի մասնագետ։ Դողանը մեր խմբի հետ միասին, վեր հանեց Սահմանադրության 100 տարվա կոպիտ խախտումները, կառավարության այն ապօրինի որոշումները, որոնց հետևանքով մենք հայրենազրկվել ենք։ Նա նաև Փոքր Ասիայում ապրող ազգերի լիգայի անդամ է»,–պատմում է Ախոյանը։
Նրա խոսքով` Դողանի հանդեպ ատելության ալիք է դարձրանում, քանի որ ինքը համարձակ իրավաբան է, խոսում է թուրքական կառավարության դեմ։