Հակոբյանն ու Ֆարմանյանը ՀՀԿ անդամակցությունը դադարեցնելու դիմում են ներկայացրել

«Քառյակ մեդիայի» մյուս երկու համահիմնադիրները՝ Արման Սաղաթելյանը և Կարեն Բեքարյանը, լինելով ՀՀ 6-րդ գումարման ԱԺ «ՀՀԿ» խմբակցության անդամ, այդ կուսակցության անդամ չեն եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունվար — Sputnik. «Քառյակ մեդիա» ՓԲԸ համահիմնադիրներ, ԱԺ 6-րդ գումարման  պատգամավորներ Միհրան Հակոբյանը և Սամվել Ֆարմանյանը հունվարի երեկ՝ հունվարի 8-ին դիմում են ներկայացրել իրենց անդամակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցությանը դադարեցնելու մասին:

Հայաստանը արտաքին քաղաքականությունը ձախողում է և ռուսական, և եվրոպական ուղղությամբ.Աշոտյան

Sputnik Արմենիայի հետ զրույցում Միհրան Հակոբյանը հաստատեց այս տեղեկությունը։

Հիշեցնենք, որ նույն օրը Միհրան Հակոբյանը, Սամվել Ֆարմանյանը, Արման Սաղաթելյանը և Կարեն Բեքարյանը հիմնադրել են «Քառյակ մեդիա» ընկերությունը, որը ձեռք է բերել «Թերթ Էյ Էմ» ՍՊԸ-ն, «Արմնյուզ» ՓԲԸ-ն, «Ռադիո 107 ՖՄ» ՍՊԸ-ն: Դրանք հանդես են գալիս համապատասխանաբար «Թերթ.am», «Արմնյուզ», «Լավ Ռադիո» ապրանքանիշերի ներքո:

Տեղեկացնենք, որ «Քառյակ մեդիա» ՓԲԸ-ի մյուս երկու համահիմնադիրները՝ Արման Սաղաթելյանը և Կարեն Բեքարյանը, լինելով ՀՀ 6-րդ գումարման ԱԺ «ՀՀԿ» խմբակցության անդամ, այդ կուսակցության անդամ չեն եղել։