Ղազախստանում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել երկրի ՆԳ նախարարի հետ

Հանդիպումն անցել է փոխըմբռնման ու կառուցողական երկխոսության մթնոլորտում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Ղազախստանի ներքին գործերի նախարարը հանդիպում է ունեցել երկրում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ:

Հայերն ու ադրբեջանցիները մի սեղանի շուրջ են եղել. Կարագանդայի միջադեպի մանրամասները

Այս մասին տեղեկացնում է Sputnik Ղազախստանը՝ վկայակոչելով հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությանը:

Գագիկ Ղալաչյան ու Կալմուխանբեթ Կասիմովը կարծիքներ են փոխանակել հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի պահպանման ու հանրային անվտանգության ոլորտներում երկու երկրների միջև փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպումն անցել է փոխըմբռնման ու կառուցողական երկխոսության մթնոլորտում:

Ձերբակալել են Կարագանդայի ռեստորանում սպանության մեջ կասկածվող Նարեկ Գուրուրյանին

Հիշեցնենք, որ հունվարի 9-ին Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության աշխատակիցները Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների հետ փոխգործակցության արդյունքում Օմսկի մարզում ձերբակալել են ՀՀ քաղաքացի Նարեկ Գուրուրյանին, որն Ամանորի գիշերը Կարագանդայի «Հին Հռոմ» ռեստորանում տեղի ունեցած սպանության գործով կասկածյալներից մեկն է:

Այժմ որոշվում է Գուրուրյանին Ղազախստան արտահանձնելու հարցը:

Ավելի վաղ միջազգային հետախուզման մեջ գտնվող Գուրուրյանը տեսաուղերձ էր հղել՝ հայտարարելով, որ ինքը մարդասպան չէ ու պատրաստ է հանձնվել ղազախական արդարադատությանը: