Բանը հասավ Փաշինյանի՞ն. աղբամարտերը Երևանի փողոցներում ու սոցցանցերում

Հայաստանում «աղբային» կրքերը չեն հանդարտվում։ Հազիվ հասցրեցինք ուշքի գալ ամառային կոլապսից, երբ խնդիրը նոր թափ առավ Ամանորին։ Օգտատերերը աղբամանների լուսանկարներ են տեղադրում համացանցում, և դրանցից ոչ միայն «Սանիթեքը» չի կարողանում պլստալ, այլև քաղաքային նոր իշխանությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. Երևանյան աղբի խնդիրը շարունակում է արդիական մնալ նույնիսկ այդ թեմայի շուրջ ծավալված թեժ վեճերի կուլմինացիայից կես տարի անց։

«Սանիթեքին» կրկին տուգանեցին. քանի՞ միլիոն պետք է վճարի ընկերությունն այս անգամ

Երևանում հուլիսի կեսերին իսկական աղբային կոլապս էր։ «Սանիթեք» ընկերությունը, որը զբաղվում է մայրաքաղաքի աղբահանության հարցով, չէր կարողանում պատշաճ կատարեր իր պարտավորությունները` բացատրելով դա տեխնիկայի շարքից դուրս գալով։

Աղբի գարշահոտի պատճառով քաղաքապետարանում կռվեցին գրեթե բոլոր խմբակցությունները։ «Սանիթեքին» այդ ընթացքում երկու անգամ տուգանեցին ընդհանուր առմամբ շուրջ 50 հազար դոլարի չափով։ Ընկերությունը նոր տեխնիկա բերեց։ Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնեց Հայկ Մարությանը, որը խոստացել էր աղբահանության երկրորդ օպերատորին ներգրավվել։  Սակայն խնդիրն այդպես էլ չլուծվեց։

Բանը հասավ Փաշինյանի՞ն. աղբամարտերը Երևանի փողոցներում ու սոցցանցերում

Վերջերս Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը կրկին կոչ արեց քաղաքի բնակիչներին մասնակցել ֆլեշմոբի և օրուգիշեր լեփ–լեցուն աղբամանների լուսանկարներ հրապարակել սոցցանցերի ոչ միայն սեփական, այլև քաղաքապետի, ավագանու անդամների և «Սանիթեք» ընկերության էջերին։

Քաղաքի բնակիչները կոչին ականջալուր եղան և Ամանորի տոների շրջանում բառացի լցրեցին սոցցանցերը բողոքներով և լուսանկարներով։ Facebook–ում «Սանիթեքի» գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողության խումբ է ստեղծվել։

Օգտատերերը անդադար հիշեցնում են երկրորդ օպերատոր ներգրավելու և քաղաքը մաքրելու մասին քաղաքապետի նախընտրական խոստումները։ Միևնույն ժամանակ քաղաքապետը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ավելի վաղ հայտնել էր, որ ընկերության ներկայացուցիչների հետ ամեն շաբաթ խորհրդակցություն է անցկացնում և անում ամեն ինչ հարցը լուծելու համար։

Բանը հասավ Փաշինյանի՞ն. աղբամարտերը Երևանի փողոցներում ու սոցցանցերում

Ինչ վերաբերում է երկրորդ օպերատորին, ապա այստեղ,  «Սանիթեքի» առաջ ստանձնած պայմանագրային պարտականությունների հետ կապված, դժվարություններ են առաջանում։ Ընկերությունը վարկեր ունի, և նա կարող է դիմել դատարան և փոխհատուցում պահանջել պայմանագրի վաղաժամ խզման համար։ Դա ձեռնտու չէ ո՛չ քաղաքապետարանին, ո՛չ էլ քաղաքի բնակիչներին։ Հետևաբար,  ներկա պահին առաջնային է աղբահանության ճիշտ կազմակերպումը, պարզաբանեց քաղաքապետը։

Ավագանու նիստը՝ կրկեսային արենա. Մարությանը երեսո՞վ է տալիս տրվող փոխհատուցումը

Իսկ քաղաքապետարանում հունվարի 8-ի խորհրդակցության ժամանակ Մարությանը  հայտարարեց, որ նախևառաջ քաղաքը պետք է անհրաժեշտ քանակի աղբամաններով ապահովել։ Նրա խոսքով` քաղաքում այսօր 5200  աղբաման կա, սակայն գործընթացը լիարժեք կազմակերպելու համար 8000 է անհրաժեշտ։ Այս կապակցությամբ նա կոչ է արել «Սանիթեքին» զբաղվել այդ խնդրի լուծմամբ։

«Սանիթեք» ընկերության գլխավոր տնօրենի գործադիր օգնական Քրիստինա Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ խնդիրն առաջացել է վանդալների պատճառով, որոնք այրում և կոտրում են աղբամանները։

Այս փաստը խիստ դժվարացնում է աղբահանության գործընթացն ու դանդաղեցնում այն։ Լրացուցիչ աղբամանների հետ կապված հարցը ընկերությունը, ըստ նրա, կուսումնասիրի ամբողջական գույքագրում իրականացնելուց հետո։ Սակայն պարզ է, որ դրա համար որոշակի ժամանակ կպահանջվի։

Պատասխանելով Նոր տարվա օրերին աղբային աղետի և քաղաքի բնակիչների արտահայտած հսկայական քանակի բողոքների մասին հարցին, Հովհաննիսյանն ասաց, որ դժվարություններն առաջացել են աղբի մեծ ծավալների պատճառով։

«Տոն օրերին շուրջօրյա աշխատանքներ են տարվել, քանի որ աղբի ծավալները զգալիորեն ավելացել էին։ Մենք արդեն վերադառնում ենք նորմալ գրաֆիկի, և իրավիճակը աստիճանաբար կարգավորվում է», – նշեց նա` ավելացնելով, որ ընկերությունն այդ հարցով սերտ համագործակցում է քաղաքապետարանի հետ։

Բանը հասավ Փաշինյանի՞ն. աղբամարտերը Երևանի փողոցներում ու սոցցանցերում

Ինչ վերաբերում է երկրորդ օպերատորին, ապա ընկերությունն այդ առումով որևէ մտավախություն չունի. չունի նաև մեկնաբանություններ։

Հատկանշական է, որ ի տարբերություն ամառային սեզոնին առաջացած ճգնաժամի, երբ ողջ նեգատիվն ուղղված էր ընկերության ներկայացուցիչներին, այժմ ավելի շատ դիմում և պատասխանատվության են կանչում քաղաքային իշխանություններին։

Երևանի քաղաքապետարանի ՕԳԳ–ն. ամեն ինչում մեղավոր են «նախկիններն» ու Ամանորի տոնածառը

Հավանաբար, արդյունք է տվել ինչպես Սամսոնյանի կոչը, այնպես էլ սոցցանցերում` նախկին իշխանությունների հետ մեծամասամբ ասոցացվող  հանրային գործիչների ակտիվությունը։ Այսպես, օրինակ,  վիրտուալ մարտում բախվեցին ՀՀԿ նախկին պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանն ու երաժշտական ոլորտի նրա գործընկեր, երգիչ և կոմպոզիտոր, ավագանու անդամ Արթուր Իսպիրյանը։ Պետրոսյանը կշտամբեց Իսպիրյանին նրա համար, որ նա լռում է խնդրի մասին, այն ժամանակ, երբ «նախորդ տարիներին, գործ տվող դռուժիննիկի նման, հենց քաղաքի մի անկյունում կուտակված աղբ էր տեսնում անմիջապես «մտահոգ» դեմքով սելֆի էր անում այդ աղբի հետ»։

Իսպիրյանն ի պատասխան դատարկ աղբամանների մոտ լուսանկարվել է լայն ժպիտով և բարի առավոտ մաղթել բոլորին։ Երգչի լուսանկարն Facebook-ի իր էջում տեղադրել էր  քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ու նշել, որ միայն Իսպիրյանը կարող էր նման նուրբ հումորով պատասխանել։

Սակայն ի պատասխան Կարապետյանի գրառման` մեկնաբանություններում աղբով լի աղբամանների լուսանկարներ սկսեցին հայտնվել։

Բանանը դավաճանեց հեղափոխությանը, կամ հայկական Նոր տարվա նախատոնական առանձնահատկությունները

Բանը հասավ այնտեղ, որ որոշ ԶԼՄ–ներում տեղեկություն հայտնվեց, թե թեմային միջամտել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Իբրև թե նա այցելել է քաղաքապետարան և քննարկել անհապաղ երկրորդ օպերատոր ներգրավելու հարցը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Հակոբ Կարապետյանը հայտնեց, որ նա նման տեղեկություն չունի։

Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանն իր հերթին հայտնեց, որ Փաշինյանը քաղաքապետարանում հանդիպել է ավագանու «Ելք» խմբակցության անդամների հետ, սակայն արդյոք քննարկվե՞լ է աղբահանության հարցը, թե՞ ոչ, նա տեղյակ չէ։