Բնապահպանության տեսչությունը Սևանի մայրուղուց մեծ քանակությամբ սիգ է առգրավել

Սևանից ձկնագողությունը չի դադարում։ Տեսչությունը շարունակում է շրջայցերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հունվարի 5-ին, Սևան–Երևան ավտոմայրուղուց առգրավել է 248 հատ սիգ ձուկ։

Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց տեսչական մարմնի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը։

Նա նաև հավելեց, որ Երևանում և մարզերում տեսչության շրջայցերը շարունակվում են։

Էժան ձուկը համեղ չէ, բայց վաճառվում է. ինչպես են վերահսկում ձկնագողությունն ու վաճառքը

2018թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2019թ.ի հունվարի 20-ը ներառյալ Բնապահպանության նախարարությունը հայտարարել է Սևանը գոտևորող բոլոր անտառային ճանապարհներում խիստ հսկողության իրականացնելու և հսկիչ կետեր տեղակայելու մասին։ Արգելվել է բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ։

Միջոցառումների շրջանակներում կազմակերպվում են Սևանա լճի «Սիգ» ձկնատեսակի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր Երևանի և մարզերի շուկաներում։

Նոյեմբերի կեսից մինչև հունվարի 10-ը համարվում է Սևանում ձկան ձվադրման ժամանակատահատված, որի ժամանակ սահմանվում է որսի արգելք։ Ամանորին, սակայն, բնապահպանները պարբերաբար ահազանգում էին Երևանի փողոցներում վաճառվող սիգի մասին։