Լարսը փակ է. Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ, առկա է ձնաբուք

Լարսի ռուսական կողմում կուտակված են 129 բեռնատար և 24 մարդատար ավտոմեքենա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Հունվարի 9-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից` հավելելով, որ Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Օդի ջերմաստիճանի նվազում, տեղումներ. եղանակի տեսություն

Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածի տարածաշրջանում ձնաբուք է:

Լոռու մարզի Ստեփանավան, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում:

Տավուշի մարզի Դիլիջանի և Ոսկեպարի ոլորաններում մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 129 բեռնատար և 24 մարդատար ավտոմեքենա: