Օդի ջերմաստիճանի նվազում, տեղումներ. եղանակի տեսություն

Երևան քաղաքում հունվարի 9-ին հնարավոր են կարճատև տեղումներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 Հունվար — Sputnik. Հանրապետության տարածքում հունվարի 9-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան, հովտային գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Հունվարի 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ, հունվարի 9-ն առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 9-10-ը կնվազի 5-6 աստիճանով:

Երևան քաղաքում հունվարի 9-ին հնարավոր են կարճատև տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով: Հունվարի 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: