Ինչո՞ւ էր նորակոչիկը արցունքոտ աչքերով գրկել Դավիթ Տոնոյանին. հուզիչ պատմություն

Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գեղեցիկ լուսանկար է հրապարակել զորակոչից ու ներկայացրել մի հուզիչ պատմություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Հայ խիզախ նորակոչիկը ՀՀ ՊՆ պաշտոնակատարին խնդրում է իրեն առաջնագիծ տանել։ Հուզիչ այս պատմությունը` լուսանկարով, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Զորակոչը մեկնարկեց. «Պատիվ ունեմ» ու «Ես եմ» ծրագրերը պահանջարկ ունեն

«Շատ սիրուն նկար շատ` հուզիչ պատմությամբ»,–նկարը վերնագրել է Հովհաննիսյանը։:

Ապա նա ներկայացրել է պատմությունը:

«Զինվորը կամավոր խնդրել է առաջնագիծ գնալ: Ծնողը նախարարին խնդրում էր` թե բա երեխան խնդիրներ ունի, գոնե լրացուցիչ զննություն արեք: Նախարարը հանձնարարեց, որ լրացուցիչ ստուգեն, զինվորը արցունքները աչքերին հորն ասում է. «Ինձ հինգ ընկերոջս մոտ խայտառակ ես անում, հինգով իրար հետ կամավոր գնում ենք առաջնագիծ, դու ինձ հիվանդ ես հանում»,–գրել է Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ երեկ` հունվարի 8–ին, Հայաստանում մեկնարկել է ձմեռային զորակոչը։