Մուրադյան. «Ո՞րն է նոր և հին սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաների տարբերությունը»
© Sputnik
Անդրանիկ Մուրադյանը նշում է, որ նոր սերնդի ՀԴՄ-ներն օրվա ընթացքում կատարված դրամական հաշվարկների վերաբերյալ առցանց տեղեկություն են հաղորդում հարկային մարմնին։
«Ամբողջ տարբերությունը հենց սա է։Հարկային տեսուչները նման մեքենաներ կիրառողներին չեն այցելում հասույթները ստուգելու, որովհետև տեղեկատվական բազայում կան բոլոր հասույթները»,– ասում է նա` նշելով, որ դրանք օրվա ընթացքում 4 ժամը մեկ պարբերաբար թարմացվում են։
Նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառությունը 2019թ. հունվարի 1-ից պարտադիր է։