ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Կյանքի 89-րդ տարում մահացել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի վերջին նախագահ, Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախկին պատգամավոր Անատոլի Լուկյանովը:
Նրա մահվան լուրը հայտնել է ՌԴ Սմոլենսկի մարզի ղեկավար Ալեքսեյ Օստրովսկին Twitter-ի իր պաշտոնական էջում:
«Շատ տխուր լուր է եկել, այսօր կյանքից հեռացել է ԽՍՀՄ ԳԽ-ի վերջին նախագահ Ա. Լուկյանովը», - գրել է Օստրովսկին:
Նրա խոսքով՝ Լուկյանովը «Սմոլենսկի հայտնի բնակիչ ու հրաշալի մարդ էր»:
Նշենք, որ ԽՍՀՄ նախկին պաշտոնյայի մահվան պատճառի մասին մանրամասներ չեն փոխանցվել: