ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Թուրքիայում պատմության մեջ առաջին անգամ կսկսի հեռարձակվել հայկական «Լույս» հեռուստաալիքը։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ–ները։
Նշվում է, որ հեռուստաալիքն անվանել են հայերենով լույս տեսնող համանուն թերթի պատվին։ Այն ինտերնետային հեռարձակում է ունենալու։
Այս տարվա առաջին եթերը եղել է հունվարի 6-ին. հեռարձակվել է Ստամբուլի հայկական եկեղեցում մատուցած Սուրբ ծննդի պատարագը։
Յուրաքանչյուր օր ժամը 8:00–ին, 12:00–ին և 19:00–ին հեռուստաալիքով կհեռարձակվի նորությունների բլոկը` հայերեն և թուրքերեն։ Հեռուստաալիքի թղթակիցները կլուսաբանեն նաև հայ համայնքի համար կարևոր իրադարձություններն ու այլ միջոցառումներ։
ХХ դարի 50-ականներին 1.5 միլիոնանոց Ստամբուլում 150 հազար հայ էր բնակվում։ Այսօր գրեթե 20 միլիոնանոց Ստամբուլում հազար հույն, 20 հազար հրեա և 40 հազար հայ է մնացել։