Կարագանդայի սպանության հետքերով. ղազախ քննիչները ժամանել են Հայաստան

Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած սպանության քննության շրջանակում երկու օպերատիվ–քննչական խմբեր մեկնել են ՌԴ, մեկ խումբ էլ աշխատում է Հայաստանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Կարագանդայում 23 տարեկան երիտասարդի մահվան պատճառ դարձած ողբերգական միջադեպի վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Զանգվածային ծեծկռտուքի մասին պատմել են Ղազախստանի ԱԳՆ–ում։ Այս մասին հայտնում է Sputnik Ղազախստանը։ Աղբյուրի համաձայն` ռեստորանի հաճախորդները դժգոհել են, որ հաստատությունը փակվել է։ Դեկտեմբերի 31–ի, լույս հունվարի 1–ի գիշերը ռեստորանում մոտ 400 մարդ է եղել, այդ թվում` ռեստորանի տերերը և նրանց ազգականները։ Գիշերվա ժամը երեքից հետո այցելուներին հայտնել են, որ ռեստորանը փակվում է։

Հայտնի է Կարագանդայում սպանության մեջ կասկածվող Նարեկ Գուրուրյանի գտնվելու վայրը

Դրանից հետո մարդիկ սկսել են վիճել, հետո վեճը վերածվել է ծեծկռտուքի։ Ռեստորանում գտնվող այցելուներին դուրս են հանել, նրանք էլ կանչել են իրենց ընկերներին։ Ավելի քան 10 մարդ է եկել, որոնք սկսել են գոռգոռալով ներխուժել ռեստորան։

«Ռեստորանի տերը, աշխատակիցներն ու անձնակազմը միջոցներ են ձեռնարկել, և այդ հողի վրա զանգվածային ծեծկռտուք է սկսվել», – հայտնել է Ղազախստանի ներքին գործների նախարարի առաջին տեղակալ Ժանատ Սուլեյմենովը։

Ներկա պահին ծեծկռտուքին ակտիվ մասնակցություն ունեցած յոթ մարդկանց ձերբակալել են։ Մեկի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։ ՆԳՆ–ում հաղորդել են, որ ծեծկռտուքի բոլոր մասնակիցների դերակատարությունը կպարզվի։

Սուլեյմենովի խոսքով` Ամանորի գիշերը հանցագործության մեջ կասկածվող անձանց շարքում կան ինչպես Ղազախստանի, այնպես էլ Հայաստանի քաղաքացիներ։

«Ես մարդասպան չեմ, պատրաստ եմ հանձնվել իշխանություններին». Նարեկ Գուրուրյան

Հիշեցնենք` դեկտեմբերի 31-ի, լույս հունվարի 1-ի գիշերը Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին հռոմ» ռեստորանում վիճաբանություն էր տեղի ունեցել, որն ավարտվել էր դանակահարությամբ։ 23-ամյա երիտասարդը մահացել է, ևս երեքը` տուժել։

Վեճի մասնակիցների հստակ թիվը հայտնի չէ, բայց, որոշ տվյալների համաձայն, վեճին մի քանի տասնյակ մարդիկ են մասնակցել։

Ներկա պահին ծեծկռտուքին ակտիվ մասնակցություն ունեցած ութ մարդկանց նկատմամբ կալանավորելու որոշում է կայացվել։ Մեկի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։ ՆԳՆ–ում հաղորդել են, որ ծեծկռտուքի բոլոր մասնակիցների դերակատարությունը կպարզվի։

Սուլեյմենովի խոսքով` Ամանորի գիշերը հանցագործության մեջ կասկածվող անձանց շարքում կան ինչպես Ղազախստանի, այնպես էլ Հայաստանի քաղաքացիներ։

Հայտնի է դարձել, որ հետախուզության մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանը հունվարի 1–ի երեկոյան անցել է Ղազախստանի Պավլոդարի շրջանի պահակակետով և մտել Ռուսաստանի տարածք։