ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. «Զինագործների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խփած առաջին գոլը ճանաչվել է լոնդոնյան ակումբի դեկտեմբերի լավագույն գոլ:
Քվեարկությունն անցկացվել է երկրպագուների շրջանակում՝ ակումբի պաշտոնական կայքում:
Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել նախորդ տարվա վերջնամասում: Վերջինս խաղադաշտ կվերադառնա փետրվարին: