Հենրիխ Մխիթարյանն առաջիկա ամիսներին կլքի «Արսենալը». բրիտանական ԶԼՄ

Հայ ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, լոնդոնյան ակումբը կլքի նոր կիսապաշտպան ձեռք բերելուց հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է լքել զինագործների շարքերը։ Այս մասին հայտնում է բրիտանական The Sun պարբերականը։

«Մխիթարյանն օրինակ է հետխորհրդային տարածքի բոլոր ֆուտբոլիստների համար». Բայրամյան

Ենթադրվում է, որ Մխիթարյանի տեղում կհայտնվի Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ, «Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսը։ Հրապարակման համաձայն` «Արսենալը» ցանկանում է գնել իսպանացուն, ինչը կարող է Մխիթարյանին վաճառելու պատճառ դառնալ։

«Դենիս Սուարեսի ժամանումը կհանգեցնի նրան, որ Հենրիխ Մխիթարյանը կլքի Արսենալը», – գրում է պարբերականը։

The Sun–ի տվյալներով` «Բարսելոնայի» կիսապաշտպանը կարող է արդեն այս ամիս միանալ «Արսենալին»։