ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Այսօր Երևանում զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսում տհաճ միջադեպ է գրանցվել, որին արձագանքել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ կատարվածն անթույլատրելի է։
«Ռազմական ոստիկանությունը համապատասխան նյութեր է նախապատրաստում: Կատարվածին իրավական գնահատական կտրվի»,– ասաց նա։
Նշենք, որ armtimes.com–ն այսօր մի տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են մի խումբ երիտասարդներ կանգնեցնում զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսը։ Ներս մտնելուց հետո քաշքշոց է սկսվում, և անպարկեշտ արտահայտություններ են հնչում։
Այսօր Հայաստանում մեկնարկել է ձմեռային զորակոչը։