Ստեփանյան. «Տոնական օրերին ծանր գրաֆիկով ենք աշխատել»
© Sputnik
Տոնական օրերին շտապօգնության բժիշկները ծանր գրաֆիկով են աշխատել, որովհետև կանչերի թիվը բավականին բարձր է եղել։
«Կանչերի թիվը հասել է օրական մինչև 966–ի։ Օրինակ` հունվարի 5-ին եղել է 965 կանչ, որը բարձր թիվ է, հունվարի 6-ին` 944 կանչ, որը նույնպես շատ բարձր թիվ է։ Հիվանդանոց տեղափոխվածների քանակը եղել է 161»,– ասում է Ստեփանյանը։
Նրա խոսքով` կանչերը հիմնականում եղել են սրտանոթային, սուր–շնչառական հիվանդությունների պատճառով, որոշ դեպքերում` վնասվածքների։
Սննդային թունավորումների դեպքեր չեն եղել։