Սիրուշոն պատասխանել է իրեն շնորհավորողներին և խոստում տվել

Հայտնի երգչուհին գրել է, թե որն է իր ծննդյան ամենալավ նվերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Հայտնի երգչուհի Սիրուշոն ևս մեկ անգամ համոզվել է, որ իր կողքին լավ մարդիկ կան։ Նա այս մասին գրել է Instagram սոցիալական ցանցի իր էջում։

«Ծննդյանս ամենալավ նվերը մարդիկ են,ովքեր շրջապատում են ինձ…

Այս շրջանում ևս մեկ անգամ համոզվեցի, թե ինչ լավ մարդիկ կան կողքիս…Ինչ ուժեղ ու խելացի… Ովքեր ինձ շրջապատել են սիրով ու հոգատարությամբ: Շնորհակալ եմ ամեն օրս ու ժամս այսքան սիրով լցնելու համար: Ընտանիքիս, ընկերներիս, գործընկերներիս և երկրպագուներիս… Խոստանում եմ նույնքան սիրով լցնել ձեր կյանքը…»,– գրել է նա։

Հիշեցնենք` Սիրուշոն երեկ` հունվարի 7-ին, նշել է իր 31-ամյակը։ Սոցիալական ցանցերում նրան շնորհավորել էին նաև հայրը` Հրաչյա Հարությունյանն ու ամուսինը` Լևոն Քոչարյանը։