Գյումրու դրամատիկական թատրոնի մոտ դիակ է հայտնաբերվել

Տղամարդուն հայտնաբերել են թատրոնի դիմաց գտնվող նստարանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Գյումրու Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի մոտ երեկ` հունվարի 7-ին, տղամարդու դիակ են հայտնաբերել։

Բժիշկները մեկնել են կանչով և արձանագրել, որ թատրոնի դիմաց նստարանին անշարժ գտնվող տղամարդը մահացել է։ Շտապօգնությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ տղամարդու մահն արձանագրել են 17։10–ին։

Մահացածը Գյումրու բնակիչ է՝ 40-ամյա Գնել Նոսրոյանը։

Մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։