Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` ջերմաստիճանի նվազմանը զուգահեռ տեղումներ կգրանցվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Հայաստանի տարածքում այսօր և վաղը ժամանակ առ ժամանակ տեղումներ կգրանցվեն։ Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։

Հաղորդագրության համաձայն` տեղումները կդադարեն հունվարի 10-12–ը։

Տեղ-տեղ քամու ուժգնությունը կարող է հասնել 15-20 մ/վ–ի:

Օդի ջերմաստիճանը մինչև հունվարի 10–ը կնվազի 3-5 աստիճանով:

Երևանում նույնպես հունվարի 8-9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 10-12-ին առանց տեղումների եղանակ կլինի:

Այսօր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի 1-3 աստիճան տաքության սահմանում, իսկ գիշերը կգրանցվի 0-2 աստիճան ցուրտ։