ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Հնարավոր է, որ հունվարին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կրկին հանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները։
Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից եղել է առաջարկ հունվարին անցկացնելու ԱԳ նախարարների հանդիպում։ Հանդիպման մասին հայտարարությունը կարվի համաձայնեցված կարգով»,–ասաց Նաղդալյանը։
Հիշեցնենք, որ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի վերջին հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 5–ին, Միլանում։ Նրանք պայմանավորվել են առաջիկայում շարունակել հանդիպումները՝ պահպանելով ձևավորված դինամիկան։