Ամուսիններին մահացած են գտել Նուբարաշենի բնակարաններից մեկում

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակների դատաբժշկական:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի — Sputnik. Երևանի Նուբարաշեն թաղամասի բնակարաններից մեկում տարեց ամուսիններին մահացած են գտել։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, այսօր՝ հունվարի 7-ին, ժամը 13:10-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն 6-րդ փողոցի 1-ին նրբանցքի 1-ին շենքի 30 բնակարանի բնակիչները մի քանի օր է, չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին:

Դեպքի վայր ժամանած փրկարարները պատուհանի ճաղավանդակները բացելուց հետո ներս են մտել և հյուրասենյակում հայտնաբերել են կնոջ՝ 86-ամյա Քնարիկ Ապրեսյանի, իսկ խոհանոցում ամուսնու՝ 81-ամյա Բորիս Ապրեսյանի դիերը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակների դատաբժշկական: