Աստղը վերածնվել է. հայտնի են «Ոսկե գլոբուսի» բոլոր դափնեկիրների անունները

Հայտնի են «Ոսկե գլոբուս – 2018» կինոմրցանակի դափնեկիրների անունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի — Sputnik. Հունվարի 6–ի երեկոյան ԱՄՆ–ում կայացած (Հայաստանում հեռարձակումը ավարտվել է հունվարի 7–ի առավոտյան) «Ոսկե գլոբուս» կլինոմրցանակի հանձման արարողությունը լի էր անակնկալներով։

Մրցանակաբաշխությունն առաջին անգամ վարում էին դերասաններ Սանդրա Օն ու Էնդի Սեմբերգը։

Շատ հայտնի երգչուհի Լեդի Գագան «Ոսկե գլոբուս» մրցանակ ստացավ «Աստղ է ծնվել» ֆիլմի երգի համար, ֆիլմի ռեժիսորը Բրեդլի Կուպերն է։ Ի դեպ` ֆիլմը ներկայացված էր մի քանի անվանակարգում, այդ թվում նաև որպես 2018–ի լավագույն ֆիլմ, սակայն միայն Լեդի Գագայի երգի այն շնորհիվ արձանիկ ստացավ։

Լեդի Գագան ֆավորիտ էր համարվում նաև լավագույն դրամատիկ դերասանուհի անվանակարգում, սակայն մրցանակը ակնկալիքներին հակառակ ստացավ Գլեն Քոույզը`«Կինը» ֆիլմի համար։ Կատակերգություն/մյուքիզլում լավագույն կին դերասանուհի անվանակարգում հաղթեց բրիտանացի դերասանուհի Օլիվիա Քոլմանը` «Ֆավորիտը» ֆիլմում Եղիսաբեթ II–ի դերի համար։

Կատակերգություն/մյուքիզլում լավագույն դերասանի համար մրցանակը տուն տարավ կինոակադեմիայի սիրելի Քրիստիան Բեյլը։

«Բոհեմյան ռափսոդիա» երաժշտական բայոփիկը (կենսագրական ֆիլմ) մրցանակաբաշխության գլխավոր «անակնկալն» էր։ Նա միանգամից երկու մրցանակ ստացավ` որպես լավագույն ֆիլմ ու լավագույն դրամատիկ դերասանի համար (Ռամի Մալեկը, որը Queen խմբի մենակատար Ֆրեդի Մերկուրիի դերն էր խաղում)։

Օտար լեզվով լավագույն ֆիլմ համարվեց Ալֆոնսո Կուարոնի «Հռոմ» ֆիլմը։

Ինչ վերաբերում է սերիալներին` ապա լավագույն է ճանաչվել «Ամերիկացիները» սերիալը։ «Կոմինսկու մեթոդը» լավագույն կատակերգական սերիալ է ճանաչվել, իսկ անվանի դերասան Մայքլ Դուգլասը այդ սերիալում գլխավոր դերի համար «Ոսկե գլոբուս» է ստացել։