Սև ծովում բեռնատար նավ է խորտակվել, կան զոհեր

Ռուսաստանի Ազով նավահանգստից դուրս եկած և Թուրքիայի Սամսուն քաղաք մեկնող բեռնատար նավում 13 մարդ է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Թուրքիայի ափամերձ տարածքում խորտակվել է «Վոլգո–Բալտ» բեռնատար նավը, որում Ռուսաստանի մի քանի քաղաքացիներ են եղել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով թուրքական իշխանությանը։

«Դեպքի վայր են ժամանել փրկարար ուղղաթիռները։ Ներկա պահին փրկել են անձնակազմի 7 անդամի», – գրված է հաղորդագրության մեջ։

Փրկարարներին հաջողվել է ափ դուրս բերել 6 մահացածների մարմինները։ Հայտնի չէ` նրանց թվում ռուսներ կան, թե ոչ։ Տեղեկությունը ճշտում է Անկարայում Ռուսաստանի դեսպանատունը։

Նավի վրա ընդհանուր առմամբ 13 մարդ է եղել, որոնցից երկուսը` ռուս, երկուսը` Ադրբեջանի քաղաքացի, 9–ը` ուկրաինացի։ Նավը լողացել է պանամական դրոշով, խորտակվել է Սամսուն քաղաքից 80 կմ հեռավորության վրա։

Սամսուն նահանգի վարչակազմի տվյալներով` փրկարարներն ահազանգը ստացել են 08:10–ին։

Թուրքական ԶԼՄ–ների տվյալներով` խորտակվելուց առաջ ածուխով բեռնված նավը երկու կես է եղել։