«Կարագանդայի միջադեպը չի կարող ունենալ ազգամիջյան կոնտեքստ». Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Կարագանդայի իրադարձություններին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի — Sputnik. Կարագանդայի միջադեպը չի կարող ունենալ ազգամիջյան կոնտեքստ:

Քննարկել են հայերի մասնակցությամբ վեճի մանրամասները. ի՞նչ է Կասիմովը խոստացել Օսիպյանին

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Որքանով ինձ են զեկուցել, կոնֆլիկտ ունեցած երկու խմբերն ազգային  առումով միատարր չեն եղել, և դանակահարողների խմբի մեջ ազգությամբ նաև ղազախ քաղաքացի է եղել: Այնպես որ այստեղ ազգամիջյան որևէ կոնֆլիկտ լինել չի կարող»,- ասաց Փաշինյանը՝ միաժամանակ նաև լրատվամիջոցներին կոչ անելով կեղծ վարկածներն ու լուրերը չհրապարակել առանց ստուգելու:

Հիշեցնենք` դեկտեմբերի 31-ի, լույս հունվարի 1-ի գիշերը Ղազախստանի ռեստորաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ։ 23-ամյա երիտասարդ է մահացել, ևս երեքը տուժել են։ Վեճի մասնակիցների հստակ թիվը հայտնի չէ, բայց, որոշ տվյալների համաձայն, վեճին մի քանի տասնյակ մարդիկ են մասնակցել։

Չի կարելի ազգամիջյան երանգ տալ Կարագանդայի դեպքին. Թաթոյանը հարցը քննարկել է Շակիրովի հետ

Ծեծկռտուքի և սպանության փաստով ձերբակալել են 7 մարդու, որոնցից 5-ը կալանավորվել են։ Նարեկ Գուրուրյանի նկատմամբ համապետական հետախուզում է հայտարարվել։ Քրեական գործեր են հարուցվել Ղազախստանի ՔՕ 99 («սպանություն») և 293 («խուլիգանություն») հոդվածներով։

Սպանությունից հետո սոցցանցերում սկսել են հայերի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու կոչեր հնչել, ըստ որոշ տեղեկությունների` Ղազախստանում բողոքի ակցիաներ են անցկացվում։ Այս կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ազգամիջյան թշնամանք հրահրելու վերաբերյալ։