ՌԱԴԻՈ

Ապրեսյան. «Արտագնա զբոսաշրջությունը չի ավելանում ներքինի հաշվին»

Ամանորի տոներին արտագնա զբոսաշրջությունը չի գերակայել և չի գերակայում ներքին հետ համեմատած։Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
Sputnik
Ապրեսյան. «Արտագնա զբոսաշրջությունը չի ավելանում ներքինի հաշվին»

«Արտագնա զբոսաշրջությունը չի ավելանում ներքինի հաշվին։ Ներքին զբոսաշրջությունը ևս տարեցտարի աճում է։

Այս տարվա թվերը դեռ չկան, բայց 2017թ.–ին, Ամանորի տոների ընթացքում եղել է ավելի քան 120 հազար արտագնա զբոսաշրջիկ, ինչը 2016–ի դեկտեմբերի հետ համեմատած շուրջ 13 տոկոս աճել է, իսկ ներգնան կազմել է 140 հազար, ինչը 2016–ի համեմատ 12 տոկոսով է ավելի եղել։

Ե՛վ Հայաստանի, և՛ Արցախի տարածքում դժվար էր հյուրանոց գտնել։ Նշանակում է` մեր քաղաքացիները նախընտրում են տոներն այստեղ անցկացնել»,–ասում է Ապրեսյանը։

Նա նկատում է նաև, որ վատ չէ այն փաստը, որ շատերը նախընտրում են և կարողանում են Ամանորն անցկացնել այլ երկրներում, այլ մշակույթների հետ շփվել և հավելում, որ այս տարի արտագնայի դեպքում հայաստանցիներն ավելի շատ նախընտրել են Եգիպտոսն ու Վրաստանը։