Աղջիկս աշխարհս է. Սիրուշոյի հոր հուզիչ շնորհավորանքը`երգչուհու ծննդյան օրվա կապակցությամբ

Հրաչյա Հարությունյանը Instagram–ում շատ ջերմ շնորհավորել է դստերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի –Sputnik. Հայտնի երգչուհի Սիրուշոյի հայրը` Հրաչյա Հարությունյանը, շատ ջերմ շնորհավորել է դստերը Instagram սոցցանցում։

Նա սթորիզ բաժնում հրապարակել է դստեր լուսանկարներն ու մանկական տեսաձայնագրությունը։

Սակայն բաժանորդներին առավել շատ դուր է եկել լուսանկարը, որում նա սրտանց գրել է. «Ծնունդդ շնորհավոր, իմ ԱՇԽԱՐՀ բալա»։

Հարությունյանը բաժանորդները շտապել են միանալ շնորհավորանքներին։

Սիրուշոն կամ Սիրանույշ Հարությունյանը ծնվել է 1987 թվականի հունվարի 7-ին։ Վաղ տարիքում սկսել է զբաղվել երգով։ Հայտնի է նաև որպես կոմպոզիտոր և մի շարք երգերի հեղինակ։

2017 թվականին դարձել է Հայաստանի վաստակավոր արտիստ։ Սիրուշոն այդքան էլ ակտիվ չէ սոցցանցերում։ Նա հիմնականում գովազդում է զարդերի իր ապրանքանիշը և հայտնում համերգների մասին։ Հայտնի երգչուհին 9 տարի է, ինչ ամուսնացած է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու հետ։ Նրանք երկու երեխա են դաստիարակում։ Ավագ որդին` 4.5 տարեկան է (նրան անվանել են պապի պատվին` Ռոբերտ), իսկ կրտսերը` 2.5 տարեկան։