Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ, Վարդենյաց լեռնանցքը փակ է
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ին, ժամը 16:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին առկա է մերկասառույց:

Շենկանի-Ռյա Թազա ավտոճանապարհին ձնաբուք է:

Արագածոտնի մարզում, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում և Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում ձյուն է տեղում:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն` ռուսական կողմում կա 99 կուտակված ավտոմեքենա: