Հայաստանում մի քանի աստիճանով կցրտի. եղանակի տեսություն

Շաբաթվա առաջին օրերին ժամանակ առ ժամանակ տեղումներ կգրանցվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Հանրապետության տարածքում հունվարի 7-9-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։ Հաղորդագրության համաձայն` հունվարի 10-ին և 11-ին տեղումներ չեն գրանցվի։

Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ, տեղ-տեղ հնարավոր է քամու ուժգնացում 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 7-10-ը կնվազի 4-5 աստիճանով:

Երևանում հունվարի 7-9-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 10-11-ը տեղումներ չեն գրանցվի։

Այսօր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի 2-4 աստիճան տաքության սահմանում, իսկ գիշերը կգրանցվի 1-3 աստիճան ցուրտ։