Դավիթ Տոնոյանը «Եռաբլուր» է այցելել. լուսանկարներ

Զինված ուժերի ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի պաշտպանության ընթացքում հերոսացած հայորդիների հիշատակին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Հունվարի 7-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի ուղեկցությամբ, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության ընթացքում հերոսացած հայորդիների հիշատակին: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Այցելուները ծաղիկներ են խոնարհել Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, անհայտ կորած ազատամարտիկների հուշակոթողին և զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ անցկացվել է հոգեհանգստի կարգ: