Ողբերգական ավտովթար Շիրակում. 28–ամյա վարորդը տեղում մահացել է

Ուղևորը հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի — Sputnik. Շիրակում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 28–ամյա վարորդը տեղում մահացել է։

Դաժան սպանություն Սյունիքում. որդին դանակի մի քանի հարվածներով սպանել է հորը

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, երեկ`հունվարի 6-ին, ժամը 22:04-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Ախուրյանի խճուղում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, մեքենան բախվել է էլեկտրասյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը 1991 թ. ծնված Մ. Ճ.–ն է, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը: Բախման հետևանքով վարորդը մահացել է, իսկ ուղևորը՝ Ռ. Հ.-ն (ծնված 1981 թ.), հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: