ՀՀ ԱԱԾ–ն ավելի քան 16 միլիարդ դրամ է բյուջե վերադարձրել

Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է ստուգել նախկինում արված գործարքների օրինականությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Նախորդ տարվա ընթացքում ավելի քան 16 միլիարդ դրամ է վերադարձվել ՀՀ բյուջե։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ԱԱԾ–ից։

«16 միլիարդ 198 միլիոն դրամ է վերադարձվել», –տեղեկացրին մեզ։

Հիշեցնենք` վերջին մամուլի ասուլիսի ժամանակ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել էր, որ դեկտեմբերի 15–ի տվյալներով ապօրինի կերպով յուրացրած 13 միլիարդ դրամ է վերադարձվել պետբյուջե։

Նա հայտնել էր նաև, որ 216 միլիարդ դրամից ավելի պարունակող գործարքները ստուգվում են, քանի որ դրանց օրինականության վերաբերյալ մեծ կասկածներ կան։